Հայաստանի 7 մարզերի 20 համայնքներում մարտի 11-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ժամը 17։00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 35.17 տոկոսը կամ 8024 ընտրող։
Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի՝ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Դեբետ համայքում՝ 63.36 տոկոս կամ 415 ընտրող, իսկ ամենացածրը՝ Մեծամոր (գյուղ) համայնքում՝ 17.09 տոկոս կամ 168 ընտրող։
Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի մարզի Դդմասար, Արարատի մարզի Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ, Սայաթ-Նովա, Սիս, Սիփանիկ, Եղեգնավան, Արմավիրի մարզի Դաշտ, Մեծամոր, Ծաղկալանջ, Լոռիի մարզի Դարպաս, Լեռնավան, Դեբետ, Կոտայքի մարզի Հացավան, Շիրակիմարզի Վարդաքար համայնքներում, արտահերթ ընտրություններ` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում:
Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 31 քաղաքացիներից 12-ըներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 19 թեկնածուներից8-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 9-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 2-ը` Բարգավաճ Հայաստանկուսակցության կողմից:
ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 14 համայնքներից 12-ում քվեարկվելու է 1-ական թեկնածու, իսկ Նորամարգև Դեբետ համայնքներում քվեարկվելու են համապատասխանաբար 3 և 4 թեկնածու:
Ավագանու անդամի գրանցված 146 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 8 թեկնածու: Ավագանու անդամիընտրությունների քվեարկությանը մասնակցող 138 թեկնածուներից 75-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 62-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 1 թեկնածու՝ Հայ ՅեղափոխականԴաշնակցություն կուսակցության կողմից: Ավագանու անդամի 138 թեկնածուներից 15-ը իգական սեռի ներկայացուցիչներ են: