«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով' առաջիկա օրերին Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի ներկայացուցչական պատվիրակություն, այդ թվում' ԵԽ գլխավոր դատախազների ասոցիացիայի փոխնախագահ' ՌԴ նախկին գլխավոր դատախազ Չայկայի տեղակալը, Իտալիայի զինդատախազը' քննարկելու Հայաստանի կողմից Եվրադատարանի վճիռների կատարման հարցերը: Ինչո՞ւ է նման անհրաժեշտություն առաջացել' հարցրինք նրանց Հայաստան հրավիրած՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանին:
Հրատապություն չկա, դեռ 6-7 ամիս առաջ պայմանավորվել էինք, որ գարնանը' իրենց հարմար ժամկետներում կժամանեն Հայաստան' առաջացած հարցերը քննարկելու․ չմոռանանք, որ Հայաստանը ԵԽ-ում համարվում է վճիռների կատարման հարցերով առաջատարներից մեկը»: Իսկ սխալ վճիռներ կայացնելու մասով առաջատար չե՞ք: «Մենք չունենք արտառոց սխալների ծավալ»: Մարտի 1-ի գործերը քննարկվելո՞ւ են: «Ոչ, դրանք դեռ ընթացքի մեջ են, իրավահաջորդները դեռ չեն դիմել ՄԻԵԴ»: Ե՞րբ կավարտվեն այդ գործերը: «Կարծում եմ' մինչեւ տարվա վերջ Մարտի 1-ին առնչվող վճիռներ կլինեն»: Իսկ Իտալիայի, ՌԴ նախկին դատախազներն ինչո՞ւ են եկել: «Նույն խնդիրներով' գումարած ՀՀ դատախազության ոլորտի բարեփոխումները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում