Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ լրագրողներ բողոքի ակցիա են իրականացնում այն որոշման դեմ, ըստ որի՝ այսուհետ Երևանի ավագանու նիստերն անց են կացվելու դռնփակ և լրատվամիջոցները հնարավորություն չեն ունենալու ներկա գտնվել դրանց ընթացքին:
«Երևանի ավագանու նիստերը որոշվել է դռնփակ անցկացնել: Մենք այս կերպ փորձում ենք ասել, որ դռները բացե՛ք մամուլն է գալիս: Մի խումբ լրագրողներով որոշել ենք գրել նման պաստառներ»,- մեզ հետ զրույցում ասաց լրագրող Փայլակ Ֆահրադյանը:
Նշենք, որ լրագրողներին անհրաժեշտ սարքավորումներով սենյակ է տրամադրվելու և նրանք հնարավորություն են ունենալու նիստերին հետևել հարևան սենյակից, ինչի հետ, սակայն, համաձայն չեն:
Տեսանյութը՝ news.am-ի