Երեկ՝ մարտի 18-ին, Ռուսաստանի Դաշնությունում նախագահի ընտրություններ էին: Քվեների ճնշող մեծամասնությամբ վերընտրվեց գործող նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ քաղաքացիները քվեարկեցին աշխարհի145 երկրների 401 ընտրական տեղամասերում, որոնք հիմնականում տեղակայված են եղել ՌԴ դեսպանատներում ու ներկայացուցչական այլ կառույցներում:

 

Ռուսաստանի բնակիչ Եվգենի Ցվիլիլյովը լուսանկարներ է հրապարակել Բեռլինի, Պրահայի, Միլանի եւ Փարիզի ընտրատեղամասերի առաջ գոյացած հերթերից:

Հերթեր են գոյացել նաեւ Հայաստանում, որտեղ ընտրություններն անցկացվել են Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի ու ՌԴ հյուպատոսարանի, Երեւանում ՌԴ դեսպանատան շենքերում տեղակայված ընտրատեղամասերում: