Դանիայի հարավային սահմանին մինչև 8 կիլոմետրանոց հերթեր են գոյացել, քանի որ գերմանացի զբոսաշրջիկները ցանկանում են իրենց հանգիստն անցկացնել սկանդինավյան երկրում, գրում է The Local-ը:
Հարավային Յութլանդիայի ոստիկանությունը հաղորդել է, որ Ֆրեսլյովի սահմանային անցակետում հերթեր են գոյացել կեսգիշերից անմիջապես հետո, երբ Դանիան բացվել է սահմանը գերմանացի զբոսաշրջիկների համար:
Արդեն առավոտյան հերթի երկարությունը 8 կիլոմետրի է հասել, բայց հետզհետե կրճատվել է, ինչի արդյունքում քաղաքացիները կարողացել են սահմանը հատել 15 րոպեի ընթացքում:
Երկուշաբթի Դանիան իր սահմանները բացել է Գերմանիայից, Նորվեգիայից և Իսլանդայից ժամանող այն զբոսաշրջիկների համար, որոնք ունեն առնվազն վեց օրվա ամրագրում հյուրանոցում, ճամբարային հանգստավայրում կամ քոթեջում հանգստի համար:
Մնացած բոլոր օտարերկրացիները Դանիա մուտք գործելու համար պետք է հիմնավոր պատճառ ունենան: Նման պատճառ կարող է լինել Դանիայի տարածքում գտնվող ամառանոցում հանգիստը, բայց միայն այն դեպքում, եթե այն օտարերկրացու սեփականությունն է: