ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի «Մուլտի Տրանս» ՍՊԸ-ի նկատմամբ 4 միլիոն դրամի չափով տույժ կիրառելու հարցը: Հանձնաժողովի 2018 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ ընկերությունից պահանջվել է դադարեցնել առանց թույլտվության 154 300 ՄՀց ռադիոհաճախականության օգտագործումը, իրազեկվել է չդադարեցնելու դեպքում հնարավոր տույժ-տուգանքների մասին: Սակայն ընկերությունը շարունակել է առանց թույլտվության ռադիոհաճախականության օգտագործումը, ինչի առնչությամբ գրություն հանձնաժողովը ստացել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:
«Հանձնաժողովը 2018 թվականի մարտի 2-ին վարչական վարույթ է հարուցել ընկերության նկատմամբ՝ դադարեցման որոշում ընդունելուց հետոընկերության կողմից առանց թույլտվության ռադիոհաճախականության օգտագործումը շարունակելու փաստի ուսումնասիրության նպատակով, որի մասինվերջինս ծանուցվել է հանձնաժողովի 2018 թվականի մարտի 2-ի № ԱԲ-446 Հ գրությամբ: Ընկերությունը հարուցված վարչական վարույթի շրջանակումուսումնասիրվող հարցի կապակցությամբ որևէ փաստարկ կամ հիմնավորում չի ներկայացրել, և հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժբ» ենթակետը և 63-րդ հոդվածի 4.2-րդ կետը` հանձնաժողովը որոշում է ընկերության նկատմամբ կիրառել տույժ` 4 միլիոն դրամ գումարի չափով»,-ասված է ՀԾԿՀ որոշման մեջ:
Ընկերությունն իրավասու է նշյալ որոշման հրապարակումից հետո երեսնօրյա ժամկետում միջնորդել Հանձնաժողովին` վերանայելու իր ընդունած որոշումը: Կարող է նաև երկամսյա ժամկետում դիմել ՀՀ վարչական դատարան: