Այսօր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 87 կողմ ձայներով ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելու հետևանքով սահմանված տուգանքի չափը նախկինում եղած նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկ չափից (100․000- 250․000 դրամ) դարձավ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափ՝ 10.000 հազար դրամ:
Այս դեպքում տուգանքի չափը վերաբերում է միայն բաց տարածքներում դիմակ չունենալու հանգամանքին։ Բաց վայրերում դիմակ կրելու պարտադրանք չկա, մինդեռ դրա առկայությունը պարտադիր է, իսկ փակ վայրերում դիմակ չկրելու համար պատասխանատվություն կստանձնի տնտեսվարող սուբյեկտը։