Ռուսական ՏԱՍՍ-ն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին  և ընդդիմադիր հավաքներին։ Հոդվածագիրը գրում է, որ ՀՀ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ընդդիմադիր ցուցարարները հանրահավաքներ են անցկացնում Երևանի Հանրապետության հրապարակում, որից հետո քայլերթ են իրականացնում երևանյան փողոցներով։

«Ցուցարարները շրջափակել են Երևանի քաղաքապետարանի եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքերը՝ կոչ անելով աշխատակիցներին՝ միանալ իրենց»,-գրում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

 

Օտարերկրյա լրատվականի թղթակցի խոսքով՝ Հայաստանում ծավալված բողոքի ակցիայի մասնակիցները փակում են փողոցներ, երգում, ելույթներ ունենում և ցույցերին մասնակցում են աննախադեպ թվով ցուցարարներ, որոնց թիվը հատկապես մեծանում է երեկոյան ժամերին, երբ մարդիկ աշխատանքից հետո շտապում են հանրահավաքի վայր։