Այսօր տեղի ունեցող Երևանի ավագանու ընտրությունները, ինչպես և սպասվում էր, գտնվում է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում:

Այսպես՝ գերմանական Deutsche Welle-ն ավագանու ընտրությունները անվանել է  «գլխավոր փորձ՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ», ինչպես նաև, վկայակոչելով հայ վերլուծաբաններին՝ ընտրապայքարը բնորոշել «անչափ թեժ»:

 

Ռուսական «Էխո Մոսկվի»-ին իր հերթին խոսում է ընտրապայքարի հիմնական ֆավորիտների մասին, ընդ որում՝ այդ ուժերն այսօր վարչապետ Փաշինյանի կառավարության մաս կազմող ուժերն են:

Novostnik.ru-ն հատուկ ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ, ի տարբերություն նախորդ տարիների ընտրությունների ՝ ավագանու այս ընտրություններն անցնում են առանց լուրջ միջադեպերի, ինչը մեծ ձեռքբերում է ըստ ռուսական պարբերականի:

ria.ru -ի շեշտադրումն այն է, որ առաջին անգամ Երևանի քաղաքապետի աթոռի համար պայքարում է կատակերգու դերասանը ,ով վայելում է ներկայիս վարչապետի անվերապահ աջակցությունը: