Երևանում հազարավոր մարդիկ մասնակցել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի վերսկսված ակցիային, գրում է BBC-ն:
Առնվազն 6000 մարդ երկրորդ անգամ փորձել է երթ կատարել դեպի նախագահական նստավայր երեքշաբթի երեկոյան, նշում է գործակալության թղթակիցը:
Ավելի վաղ, ոստիկանությունը ջրցան մեքենա էր կիրառել՝ ցրելու նման երթը և բերման էր ենթարկել է մոտ 200 ցուցարարի:
Հայաստանի էլեկտրաէներգիայի ցանցը պատկանում է ռուսական ընկերությանը, որը նշում է, որ գնաճն անհրաժեշտ է՝ ազգային արժույթի անկման հետ կապված, ասում է BBC-ի Հարավային Կովկասի թղթակից Ռայհան Դեմիտրին:
Շատերն ազգային դրոշները ծածանելով՝ վանկարկել են «Ամոթ» և «Ո՛չ թալանին»: Նրանք նաև պահանջել են ազատ արձակել ձերբակալվածներին:
ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ մտահոգված է ոստիկանության կողմից բռնության մասին հաշվետվություններով, և կոչ է արել լիարժեք հետաքննություն անցկացնել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակը հայտարարել է, որ Կրեմլն ուշադիր հետևում է բողոքի ցույցերին: