Ազգային ժողովն այսօր շարունակեց արտահերթ նիստի աշխատանքները:

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվեարկությունն անցավ բողոքի ակցիաների ներքո:

 

Բողոքի ակցիային միացան նաև լրագրողները' քվեարկության ընթացքում բռունցքներով հարվածելով ԱԺ պատուհաններին: ՀՀԿ-ական պատգամավորները, ձեռքերը վեր պարզելով, քվեարկեցին կողմ խայտառակ պայմանագրին և ապշած նայում էին լուսամուտներին հարվածող լրագրողներին:

 

Լրագրողների ակցիան փորձեցին խոչընդոտել Անվտանգության աշխատողները' խլելով լրագրողների ձեռքի պաստառները:

 

Նշենք, նաև, որ մինչ ԱԺ նիստի մեկնարկը, լրագրողները կրկին ակցիա էին կազմակերպել, պաստառներով մտել էին ԱԺ նիստերի դահլիճ, մյուսներն էլ լուսամուտներից պահել էին պաստառ' «Դեմ ենք» գրությամբ: