Այս պահին պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը ազատ են արձակվել Երևան քաղաքի ձերբակալվածների պահպանման վայրից և շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։
Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին, նա պարզապես խորհուրդ տվեց հանդիպել հրապարակում, որտեղ էլ կհայտարարի, թե ինչ է խոսել ՀՀ փոխվարչապետ Կարեն Կարապետյանի և մյուս պաշտոնյաների հետ։
Փաշինյանը նշեց, որ ունի բոլոր հարցերի պատասխանները, որոնք կբարձաձայնի Հանրապետության հրապարակում։