ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր, ժամը 12։00-ին, լինելու է «Մարիոթ» հյուրանոցում և սպասելու է վարչապետի պշտոնակատար Կարեն Կարապետյանին:
Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը:
Հարցին՝ տեղյա՞կ են արդյոք՝ Կարապետյանը կներկայանա՞ բանակցությունների, Ավինյանը պատասխանեց. «Մենք լինելու ենք, Կարապետյանը կգա, թե ոչ՝ չգիտենք, Կառավարությունից դեռ պատասխան չենք ստացել»:
Հիշեցնենք, որ ապրիլի 25–ին նախատեսված էր Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի ևս մեկ հանդիպում, որը, սակայն, չկայացավ։