Սիրելի հայրենակիցներ,
Երևան քաղաքը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իշխանափոխության լոկոմոտիվն է, ինչը նշանակում է, որ օր առաջ Երևան քաղաքի իշխանությունը ևս պետք է փոխվի։
Հիմք ընդունելով վերոգրյալը Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։
Հրաժարականից հետո օրենքով սահմանված կարգով ավագանին կնշանակի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը և ավագանու խմբակցությունը կառաջադրի քաղաքապետի նոր թեկնածուին։
Այս մասին գրում է Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: