Գյումրիում վաղ առավոտյան մեկնարկել է բողոքի ակցիան: Ցուցարարները շրջափակել են քաղաքապետարանի շենքը: Նրանք պահանջում են, որպեսզի քաղաքապետը և աշխատակիցները գործադուլ իրականացնեն, միանան անհնազանդության գործողություններին:

Գյումրիի քաղաքապետին կես ժամ ժամանակ են տվել, որպեսզի լքի ՀՀԿ-ՔԴԿ դաշինքը, որով քաղաքապետն է ընտրվել, այլապես կպահանաջեն նրա հարժարականը:

Շիրակի մարզապետարանի շենքը ևս այս պահին փակ է: Ակցիայի մասնակիցները նստացույց են անում նաև մարզպետարանի մուտքի մոտ և թույլ չեն տալիս, որ մարզպետարանի աշխատակիցները մտնեն կառույց։

 

Գյումրու Վարդանանց հրապարակը մարդաշատ է: Բոլորը փողոց են դուրս եկել՝ պահանջելով ԵԼՔ խմբակցության ղեկավար, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը: