Գյումրիում գործող կառույցների մեծ մասում այս օրերին իսկական խառնաշփոթ է: Պատճառը Սահմանադրական դատարանի կայացրած որոշումն է, որով հակասահմանադրական ճանաչվեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ: Հանրակրթական դպրոցների մեծ մասում աշխատավարձերից պարտադիր ետպահումները շարունակվում են, սակայն կրթօջախներից ստացված տեղեկություններով՝ կա հստակ հրահանգ դպրոցների տնօրեններից. «Նախորդ ամիսներին կուտակային վճարումները կատարած աշխատողներից դարձյալ հետպահում կատարել, սակայն դա չի տարածվում նրանց վրա, ովքեր նախորդ ամիսներին ֆոնդերին գումարներ չեն փոխանցել»:

 

Գյումրու քաղաքապետարանում որոշել են այս անգամ օգտվել սահմանադրական իրավունքից ու հրաժարվել պարտադիր գանձումներից, այս մասին մեր լրագրողին փոխանցել է քաղաքապետարանի ֆինանսների բաժնի պետ Լենա Ջիլավյանը: Ըստ նրա՝ ՍԴ ընդունած որոշումն առավել անորոշ վիճակ է ստեղծել գործատուների մոտ: Շատերն իրենց կոնկրետ անելիքը չգիտեն: «Սահմանադրական դատարանը մեզ ասա՞վ, որ չպահենք, հայտարարեց, որ մինչեւ սեպտեմբերը կմնա նույն ձեւի, կհաշվարկվի եւ այլն, եւ այլն, սեպտեմբերին կառավարությունը ինչ-որ նոր բաներ կանի, մեզ ասե՞լ են՝ փոխանցենք կամ չփոխանցենք, կամ հաշվարկածը հետ տանք կամ չտանք, նման բան ասե՞լ են՝ ոչ: Իհարկե, որոշել ենք չպահել, ինչ եղավ՝ եղավ, ինձ թվում է՝ մինչեւ աշխատավարձի վճարը ինչ-որ մի ցուցում, կարգադրություն դուրս կգա, բայց վարչապետն էլ գնաց, հիմա ով է տալու ինչ-որ մի ցուցում՝ չգիտեմ»,- ԳԱԼԱ-ին փոխանցել է Լենա Ջիլավյանը:

 

Մանրամասն` այստեղ: