Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության խաղերը դիտելու մեկնող քաղաքացիները առաջնության անցկացման քաղաքներ մուտք գործելուց 24 ժամվա ընթացքում պետք է հաշվառվեն ՌԴ ներքին գործերի նախարարության համապատասխան տարածքային մարմնում ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
«Ի գիտություն ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիների,
ՖԻՖԱ 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգությաննկատառումներով ՌԴ որոշ քաղաքներում մայիսի 25-հուլիսի 25-ը գործելու էհատուկ ռեժիմ: ՀՀ քաղաքացիները ՌԴ այդ քաղաքներ մուտք գործելուց 24 ժընթացքում պետք է հաշվառվեն ՌԴ ՆԳ նախարարության համապատասխանտարածքային մարմնում»,- գրել է Տիգրան Բալայանը։
Նա ներկայացրել է այն քաղաքների ցանկը, որտեղ նշված ժամանակահատվածում գործելու է հատուկ ռեժիմը՝ Վոլգոգրադ, Եկատերինբուրգ, Կազան, Կալինինգրադ, Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Դոնի Ռոստով, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Սարանսկ, Սոչի։
Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը տեղեկացրել էր, որ հատուկ ռեժիմը ենթադրում է ՝
- oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում՝ նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում,
- սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը,
- նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:
Ծառայությունը ՀՀ քաղաքացիներին հորդորել էր պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները և հիշեցրել, որ որ անգամ փոքր իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ: