ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության ծառայության Արարատի մարզի Նոյակերտ, Ավշար, Եղեգնավան, Լուսառատ, Փոքր Վեդի, Տափերական, Այգավան, Ոսկետափ, Արալեզ, Նոր Կյանք համայնքների և Արարատ քաղաքի տարածքներում տեղակայված թվով 29 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 5879 կրակոց մայիսի 7-ին, ժամը 16:48-ից 17:14-ը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: