Մայիսի 26-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը այցելեց Ոստիկանության կրթահամալիր, որտեղ կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց կրթահամալիրում:
Ոստիկանության պետը եղավ Ոստիկանության զորքերի ֆակուլտետի բազայի վրա ստեղծված սակրավորային պատրաստության մասնագիտական նորաբաց լսարանում, ծանոթացավ տեխնիկական հագեցածությանն ու պարապմունքների խնդիրներին:
Վ. Օսիպյանը ծանոթացավ նաև ոստիկանության գնդապետ Վարդան Պետրոսյանի անունը կրող կրիմինալիստիկայի լսարանի ուսումնական պայմաններին:
Ոստիկանության կրթահամալիրի նկատմամբ մեծ հոգածություն է դրսևորում մոսկվայաբնակ բարերար Արտակ Թովմասյանը՝ «Թովմասյան» հիմնադրամի միջոցով:
Հանդիսվոր միջոցառումներն ամփոփվեցին միլիցիայի գեներալ-մայոր, կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանի հուշարձանի բացման արարողությունը, որը կառուցվեց «Թովմասյան» հիմնադրամի աջակցությամբ:
Հիշեցնենք, որ հիմնադրամի աջակցությամբ կրթահամալիրում վերակառուցվել էր նաև մինի-ֆուտբոլի խաղադաշտը: