Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի համոզմամբ՝ Կոտաքի մարզի խնդիրները որևէ բանով չեն տարբերվում մյուս մարզերի խնդիրներից և նշանակումից  հետո շտապելու է ծանոթանալ դրանց և հասկանալ՝ ինչու չեն մարզում առկա  խնդիրները լուծվել, պարզելու է՝ դա եղել է քաղաքական կամքի բացակայությա՞ն, թե՞ այլ հանգամանքի արդյունք:

Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրուցում ասաց մարզպետը՝ նշելով, որ փոփոխություններ կլինեն նաև ՏԻՄ համակարգերում եւ այն ղեկավարները, ովքեր երկար պաշտոնավարել են և արդյունքի չեն հասել, պետք է փոխվեն: 

Մարզպետը նշեց, որ ինքը գործելու է հանուն Հայաստանի շահերի և իր թիվ մեկ խնդիրը լինելու է Կոտայքի մարզի բնակչի  վերափոխումը ՀՀ իրավատեր քաղաքացու, որից հետո քաղաքացին կկարողանա բոլոր խնդիրները լուծել: 

 

Մարզպետը  նաև նշեց, որ հեղինակություն դառնալու ցանկություն չունի: