ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Ղահրամանյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Կարեն Ղահրամանյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է վարչապետի հրամանագրում։