ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանն ու Ալեն Սիմոնյանը երաշխավորագիր կստորագրեն «Սասնա Ծռեր»-ի անդամ Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու համար: Այս մասին պատգամավորները տեղեկացրել են ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ:

«Այսօր պատրաստվում ենք երաշխավորւթյուն ստորագրել Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու համար: Արամ Մանուկյանի առողջական վիճակը ծանր է և դա առավել հրատապ է դարձնում նրա խափանման միջոցը փոխելու հարցը, որպեսզի նա ազատության մեջ սպասի իր վճռին և հնարավորություն ունենա կարգավորել իր առողջական խնդիրները»,- նշեց Հայկ Կոնջորյանը: