«Հրապարակ» թերթը գրում է․
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարցրինք՝ ի՞նչ է անելու նոր նախարարը, եթե օնկո-հիվանդություններով տառապողները հետազոտությունների եւ բուժման մեկնեն այլ երկրներ։ Որպես ոլորտի կազմակերպիչ՝ գեթ մեկ ՊԷԴ-սկան կապահովի՞ Հայաստանում։ «Էդ հարցը մենք հիմա լուծում ենք, Հայաստանում կա ՊԷԴ-սկան»։ Ասում են՝ հին սերնդի է, արդեն 2 տարի է՝ այդ մասին խոսվում է, արդյունք չկա։ «Ոչ, հին սերնդի չէ, ընդամենը մի քանի տարվա է եւ ընդհանրապես չօգտագործված, փորձում ենք հարցը լուծել»։ Ճառագայթման հետ կապված՝ նույնպես լուրջ խնդիրներ կան, իզոտոպ չկա, սարքերը փչանում են, մասնագետները բարձր որակավորում չունեն, իսկ Վրաստանում Սահակաշվիլին ու կինը մի ողջ սերունդ ուղարկեցին արտերկրում տեխնոլոգիաներին տիրապետելու, եւ հիմա մեծ արտահոսք է Հայաստանից դեպի Վրաստան։
«Ճառագայթման սարքը նույնպես աշխատում է՝ օնկո-կենտրոնում է»։ Իսկ ի՞նչ եք կարծում՝ այն, որ Դուք բժշկական հիմնարկ եք ղեկավարել-ունեցել, իսկ հիմա նախարար եք, այդտեղ շահերի բախում չկա՞։ «Ես ընդամենը ղեկավարել եմ բժշկական կենտրոն, հիմա այն ուրիշ մարդ է ղեկավարում»։ Այլեւս «շահագրգիռ» չեք։ «Շահագրգիռ եմ առողջապահության ոլորտը զարգացնելու»։ Իսկ որ աթեիստ եք, դա չի՞ խանգարի այդ հումանիտար ոլորտը ղեկավարելու հարցում, չե՞ք վերանայելու Ձեր «մոտեցումը»։ «Ես պիտի գնամ»։