ԱԱԾ-ն դատական մարմինների աշխատանքին չի միջամտում, դա վերաբերվում է նաեւ կալանավորումներին, երբ միջնորդությամբ դիմում են դատարան եւ դատարանը չի տալիս համաձայնությունը:
Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանի «Երեւան» հիմնադրամի գործունեությանը։
«Իմ կարծիքով, բավարար հիմքեր կային, բայց դատարանն այլ կերպ որոշեց: Դատարանն է բարձրագույն մարմինը, բայց դա չի նշանակում, որ «Երեւան» հիմնադրամում կատարված աշխատանքները եւ հայտնաբերված խախտումները մոռացվեցին։ Մենք շարունակում ենք աշխատել նույն կերպ, եւ առաջիկայում դուք կտեսնեք»,– ասաց Վանեցյանը։