ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտի քննիչի կողմից կայացված որոշմամբ դադարեցվել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը' հանցակազմի բացակայության պատճառով, միաժամանակ վերացվել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը։
Այս հարցի վերաբերյալ Վանեցյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեկ տարի, մեկ ամիս և 10 օր …
Այս էժանագին ներկայացումները բեմադրողները չհասկացան ու չեն էլ հասկանա, որ «Ծառայում եմ Հայրենիքին » և «Պատիվ ունեմ » արտահայտությունները բառեր չեն. արժեք են, մտածելակեպ և աշխարհայացք:
Եթե հասկանային, երկիրն այս վիճակում չէր լինի…
Երևի կարելի է ներել, երբ փորձում են հարվածել հեղինակությանդ, ներքաշել ընտանիքդ, մտերիմներիդ:
Երևի կարելի է…
Բայց երբ հայրենիքդ են կործանում, բարդ է ներելը…
Երևի անհնար…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։