«Սասնա Ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանը՝ «Դեդը», կալանավայրից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց  անոթային վիրաբույժ Կարեն Կարապետյանի հետ, ով հիվանդի վիճակը գնահատեց բավարար։

«Ձախ վերին վերջույթի երակային տրոմբոզ ունի, ստանում է կոնսերվատիվ բուժում։ Ընդամենը մեկ-երկու օրվա մեջ դրական տեղաշարժ ունենք, իրեն հանգիստ է զգում, վիրահատական միջամտության կարիք չի զգում։ Շատ լավ հիվանդասենյակում է գտնվում, տրամադրությունը բարձր է»,-ասաց բժիշկը։

 

Նշենք, որ վերոնշյալ հիվանդության պատճառով նիստին  այսօր ներկա չէր Մարտիրոս Հակոբյանը՝ «Դեդը»։ Հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը միջնորդեց առանց նրա շարունակել նիստը, քանի որ իր պաշտպանյալն անորոշ ժամանակով է գտնվում հիվանդանոցում։ Միջնորդությունը չառարկվեց․ նիստն անցկացվեց առանց նրա ներկայության։ Դատավորը բավարարեց պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը, այն է՝ Թաթուլ Թամրազյանի և Գևորգ Իրիցյանի առողջական վիճակի վերաբերյալ նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար, արդյո՞ք նման առողջական խնդիրներ ունեցող անձինք կարող են գտնվել կալանքի տակ։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը հուլիսի 13-ին է։