«Սասնա Ծռերի» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանն այսօր դատարանում աղմկահարույց հայտարարություն է արել:
Նա հայտարարել է, որ ՊՊԾ գնդում ձեռքից վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկանի դեմ պատահական կրակոցի հեղինակը ոչ թե Արմեն Բիլյանն է եղել, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը:
«Պատահական կրակոցով ձեռքից վիրավորված մարդը, որը հետո արյան վարակով մահացավ, այդ պատահական կրակոցի հեղինակը իմ սիրելի ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար պատժվում է Արմեն Բիլյանը»,- հայտարարել է Պավլիկ Մանուկյանը, ում հայտարարությանն անմիջապես արձագանքել է փաստաբան Երվանդ Վարոսյանը.
«Սասնա Ծռեր խմբից Էդվարդ Գրիգորյանը ՊՊԾ գնդում ոչ մի պատահական կրակոց չի արձակել, որևէ անձի հրազենային վնասվածք չի պատճառել»։