Այսօր՝ հոկտեմբերի 16-ին «Սասնա Ծռեր»-ի գործով դատարանում ցուցմունք են տալիս գործով ամբաստանյալները։ Ցուցմունք տվեց նաև Պավլիկ Մանուկյանը․ «Ես եղել եմ արդարության մարտիկ և շատ վատ է, որ ամբողջ Հանրապետությունով տարածում են, թե Նիկոլ Փաշինյանը մեզ ազատեց։ Ես չեմ հասկանում մեզ Նիկոլ Փաշինյանը ազատեց, թե՞ արդարադատությունը»,- նշեց Մանուկյանը։
Նա պնդեց նախկին արված հայտարարությունը, թե Արմեն Բիլյանը չի եղել Գագիկ Մկրտչյանին կրակողը, այլ Էդուարդ Գրիգորյանը: Բանկոմատի գողությունը, որը ևս մեղսագրվում է Արմեն Բիլյանին, ո՞վ է իրականացրել՝ հարցին ի պատասխան Մանուկյանը նշեց Մխիթար Ավետիսյանի անունը:
Դատավորը Մանուկյանից հետաքրքրվեց նաև, թե ինչո՞ւ նախաքննության ընթացքում այդ մասին ցուցմունք չի տվել, Պավլիկ Մանուկյանն ասաց. «Իրավիճակ փոխվեց ցուցմունք տվեցի, մինչ այդ երկրում իշխում էր Սերժի հանցավոր բանդան, ո՞ւմ ցուցմունք տայի»:
Սակայն այլ հարցերի պատասխանել Մանուկյանը չցանկացավ: