«Սասնա ծռեր» խմբավորման անդամ, արցախյան ազատամարտի մասնակից Պավլիկ Մանուկյանի նկատմամբ կիրառվել է այնպիսի զենք, որը չի կիրառվում անգամ սահմանին։ 

 

Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը։ «Նա ասում է, որ ինքը նմանատիպ զենք չի տեսել պատերազմի դաշտում, այն 7,2 մմ-ից ավել է և մարմնի մեջ պայթել է գնդացիրը և բացվել է մեծ վերք։ Այն անթույլատրելի է խաղաղ պայմաններում օգտագործել։ Պավլիկ Մանուկյանի վերքերն այնքան մեծ են, որ 40 հատ կար են դրել նրա մարմնին։ Մենք նման կասկածներ ունենք»,- նշեց փաստաբանը։ 

 

Բաղդասարյանի խոսքով՝ իրենք միջնորդություն են ներկայացրել նախաքննական մարնին, որպեսզի իրականացվի համապատասխան փորձաքննություն. «Դեռ չգիտենք՝ փորձաքննություն նշանակվել է, թե ոչ։ Բայց մենք միջնորդություն են ներկայացրել և սպասում ենք նախաքննական մարմնի պատասխանին»։