Նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ – Ռուսաստան գագաթնաժողովում հաջողվեց հասնել առաջադրված նպատակներից մեկին. ուղի գտնել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ մի շարք առավել հրատապ հարցերի շուրջը կառուցողական երկխոսության համար: Հուլիսի 19-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում այս հայտարարությամբ հանդես Է եկել պետքարտուղար Մայքլ Փոմպեոն:

 

«Նախագահին (Թրամփին) հաջողվեց հասնել (գագաթնաժողովի) նպատակներից մեկին. ստեղծել միջոց, որը երկու խոշոր տերությունների ղեկավարներին թույլ տա դրական եւ կառուցողական երկխոսություն վարել կարեւոր թեմաների շուրջը»,- նշել Է Փոմպեոն:«Կան մի շարք հարցեր, որոնցում մեր երկու երկրների շահերն ու արժեքները տարբերվում են, եւ նախագահը շատ անհանգստացած Է դրանից»,- հավելել Է նա:

 

Պետքարտուղարը նաեւ հավաստել Է, որ հանդիպմանն «առաջընթաց ձեռք բերվեց ահաբեկչությանը հակազդելու գործում ավելի սերտ համագործակցության ճանապպարին»: «Ձեռնարկվեցին ջանքեր միջուկային սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցի քննարկում սկսելու համար՝ դրանց տարածումը կանխելու նպատակով: Քննարկվեցին շատ բաներ, որոնք պահանջվում Է շատ լուրջ մշակել»,- նշել Է ԱՄՆ-ի պետքարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: