Հայաստանի Հանրապետության բոլոր նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերը հուլիսի 31-ից անվավեր են ճանաչվում: «Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

 

«Նախորդ շաբաթ մենք հորդորել էինք նախկինում այն պաշտոնատար անձանց, ովքեր ունեն դիվանագիտական անձնագրեր, հանձնել դրանք ՀՀ արտաքին գործերի նախարարություն: Պետք է նշեմ, որ բազմաթիվ նախկին պաշտոնյաներ արձագանքել են մեր կոչին ու վերադարձրել են անձնագրերը: Դիմում ենք նրանց, ովքեր դրանք չեն վերադարձրել՝ այսօրվանից դրանք անվավեր են»,- հայտարարեց Բալայանը:

 

Նա հայտնեց, որ համապատասխան տեղեկատվություն փոխանցված է սահմանապահ ծառայությանը: