Լարսի անցակետում որոշակի դրական փոփոխություն կա: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
Նա տեղեկացրել է, որ ռուսական հատվածում հերթը նվազել է, բեռնատարների մասով այն կազմում է 4 կմ, մարդատարների մասով՝ 7-8 կմ: «Գիշերը թողունակությունն արագացել է, սակայն, ամեն դեպքում, հերթը դեռ առկա է»,- նշել է Արմեն Փամբուխչյանը:
Ավելի վաղ նախարարի տեղակալը գրառում էր կատարել այն մասին, որ հայկական բեռնատարները օգոստոսի 5-ից արգելափակված են Լարսի անցակետում: Բեռնատարների շարասյունը հասնում է 6-7 կիլոմետրի: Նշվում է, որ բեռնատարների մեծ մասը տեղափոխում է շուտ փչացող պտուղ-բանջարեղեն: Խնդրին բախված գործարարներն ու վարորդները պահանջում են պատկան մարմիններին՝ հարցին շտապ լուծում տալ, քանի որ իրենց կրած վնասները ժամ ժամի կրկնապատկվում են: