Քոչարյանն օգտվել է անձեռնմխելիության իրավունքից։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը։
Նա նշեց, որ համոզված է՝ քրեական հետապնդման մարմինը կբողոքարկի դատարանի այս որոշմանը։
Իրենց առաջիկա գործողությունների հետ կապված ասաց, որ սպասում են նրանց գործողություններին և, ըստ այդմ, նրանք կգործեն։
«Բոլոր նրանք, ովքեր մեր փասատաբանական խմբի կարծիքին հակառակ կարծիք են հայտնում անձեռնմխելիության հետ կապված, հարց՝ ՀՀ նախագահը իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո կարո՞ղ է հետպնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողություների համար։
Եթե կարող է ենթարկվել, ապա իր լիազորությունների ժամկետում իր կարգավիճակից բխող գործողությունների համար հետապնդելու և պատասխանատվության երնթարկվելու համար պետք է գործեր համապատասխան ընթացակարգ։
Եթե մնացած քաղաքական գործիչներին փորձում են ենթարկել քրեական հետապնդման, ԱԺ-ն պետք է տա համաձայնությունը։ ՀՀ նախագահի համար նման կարգ չի սահմանվել, որովհետև չի կարող ենթարկվել։ Նայեք այլ պետությունների սահամանդրությունները»,-ասաց փաստաբանը և հավելեց, որ այս պահի դրությամբ Քոչարյանը մեղադրայլի կարգավիճակում է։