Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ամփոփել է նախարարի պաշտոնում գործունեության 100 օրը:
Ներկայացնում ենք Լիլիթ Մակունցի պաշտոնավարության ընթացքում կատարված հիմնական աշխատանքները.
Խոշոր միջոցառումներ
«Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոն
«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոն
Գորիսը' 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք
Արամ Խաչատրյանի անվան թավջութակահարների 14-րդ միջազգային մրցույթ
«Արմենիա» միջազգային երաժշտական 3-րդ փառատոն
«Համահայկական նվագախումբ-2018» նախագծի համերգը Ստեփանակերտում և Երևանում
«ԱՐՄՄՈՆՈ» մոնոներկայացումների միջազգային 16-րդ փառատոն
Բալետի փառատոն' նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին
Ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 5-րդ մրցույթը
«Սևան» միջազգային երաժշտական փառատոն
Միջազգային համագործակցություններ
JICA ծրագրով «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» -ի հնագիտական գտածոների վերականգնման սարքավորումների դրամաշնորհային համաձայնագիր
Ստեղծագործ Եվրոպա
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությամբ Մեղրիի Ս. Հովհաննես վանական համալիրի որմնանկարների վերականգնման աշխատանքների վերսկսում:
«Մշակութային ժառանգության պահպանման, կառավարման և արժևորման hայ-իտալական տարածաշրջանային կենտրոնի» ստեղծում
Համաձայնագիր ՀՀ մշակույթի նախարարության, Գարո Արմենի և Հայաստանի մանուկների հիմնադրամի (COAF) միջև՝ ՀՀ մարզերում սմարթ-կենտրոնների ստեղծման և մշակութային հաստատությունների վերանորոգման վերաբերյալ:
Այն, ինչ փոխվեց…
ՀՀ մշակույթի նախարարությանը ներկայացվող նախագծերի նոր հայտաձև
Կինոնախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման կանոնակարգի լրամշակում
Դահլիճների գնային քաղաքականության փոփոխություն (ինֆոգրաֆիկա)
Մշակույթի նախարարության կազմակերպական կառուցվածքի փոփոխություն:
Հայաստանի ազգային գրադարանում գրականության հանրահռչակման բաժնի ստեղծում:
7 կառույց ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ
«Հայֆիլմ» կինոստուդիայի ժառանգությունը փոխանցվել է Ազգային կինոկենտրոնին
ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՎԻ …
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ
Գրադարանների գրքային հավաքածուների համալրման համար նախատեսված գումարի կրկնապատկում (ինֆոգրաֆիկա)
Նոր շենքի տրամադրում Շիրակի մարզի երկրագիտական թանգարանին:
Շիրակի մարզի Ս. Ամենափրկիչ եկեղեցու վերանորոգում:
Կրթական և մշակութային հաստատությունների կապն ապահովող ծրագիր
ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում մշակութային միջոցառումներ
Դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրում
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
Կինոյի մասին օրենք
Թատրոնի մասին օրենք
Թանգարանների մասին օրենք