Տավուշի Դիտավան համայնքում բացվեց արգենտինահայ բարերար ԱրմենԷքզերճիէանի անվան մարզահամալիրը: Ինչպես տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, դիտավանցի փոքրիկները հնարավորություն կունենան ֆիզկուլտուրայի դասերին մինի ֆուտբոլ կամ բասկետբոլ խաղալ, մարզադահլիճը հարմար է տարբեր սպորտաձևերի պարապմունքների համար:
Նույն շենքում գործելու է նաև նախակրթարան: Էքզերճյանները Համահայկական հիմնադրամի պատվավոր անդամ են, նրանց ֆինասավորմամբ է Դիտավանում վերակառուցվել դպրոցը, լուծվել ջրի ու գազի խնդիրը: Արգենտինահայ բարերարները նաև դրամական ու սոցիալական աջակցություն են տրամադրում դիտավանցիներին. այսօր դրամականաջակցություն ստացան 35 նորաստեղծ ընտանիք: