Առաջիկայում նախատեսվում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի այցը Հայաստան: Ինչպես հաղորդում է Վրաստանի Առաջին ալիք հեռուստաընկերության կայքը, Երևանում վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես զրուցել եմ Մամուկա Բախտաձեի հետ, շնորհավորել վարչապետ նշանակվելու առիթով: Սպասում ենք վերջին մանրամասների ճշտմանը: Դրանից հետո Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: