Շուրջ 5 օր է` մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Նորընտիր իշխանության պնդմամբ` այս ընտրություններն աննախադեպ են լինելու, քանի որ «այս կառավարության օրոք տեղի ունենալիք առաջին այս ծավալի ընտրություններն են, եւ առաջնահերթ խնդիր է դրանց օրինականությունը ապահովելն ու ընտրակաշառքը բացառելը»։ 

Սակայն պայքարը գնալով թեժանում է նախընտրական քարոզարշավի ժամանակի սղության, ինչպես նաև թեքնածուների քաղաքական դիրքերի պատճառով։

 

«Իմ քայլը» դաշինքի թեքնածու Հայկ Մարությանը և /կամ/ իր թիմի անդամներն արդեն անթաքույց պայքարում են «Լույս» դաշինքի Երեւանի ավագանու ընտրություններին ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանի դեմ։ Մարությանի թիմն իր պաստառները «պատահաբար» սկսել է փակցնել Արտակ Զեյնալյանի պաստառների վրա։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու են 9 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք՝

Ռեֆորմիստների կուսակցություն՝ քաղաքապետի թեկնածուն՝ Արտակ Ավետյան
«Ժառանգություն» կուսակցություն, թեկնածուն՝ Արմեն Մարտիրոսյան
«Լույս» կուսակցությունների դաշինք, թեկնածուն՝ Արտակ Զեյնալյան
«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք, թեկնածուն՝ Անահիտ Թարխանյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, թեկնածուն՝ Նաիրա Զոհրաբյան
«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն, թեկանծուն՝ Գևորգ Հովսեփյան
«Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն, թեկնածուն՝ Գևորգ Սանդալյան
«Երկիր Ծիրանի» կուսակցություն, թեկնածուն՝ Զարուհի Փոստանջյան
«Ժողովրդական Ուղի» կուսակցություն, թեկնածուն՝ Մանուել Գասպարյան
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թեկնածուն՝ Հայկ Մարության
«Օրինաց Երկիր» կուսակցություն, թեկնածուն՝ Մհեր Շահգելդյան
«Հայ Յեղափոխական» Դաշնակցություն կուսակցություն, թեկնածուն՝ Միքայել Մանուկյան
«Երևանցիներ» կուսակցությունների դաշինք, թեկնածուն՝ Արարատ Զուրաբյան: