ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին մեկ այլ թեկնածուով փոխարինելու հարցը քննարկման փուլում է: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Կոնսուլտացիաները շարունակվում են, այս պահին միայն դա կարող եմ ասել», - ասաց նախարարը։

 

Հիշեցնենք, որ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվեց 2017թ. ապրիլի 14-ին, իսկ պաշ­տոնը ստանձնեց նույն թվականի մայիսի 2-ին՝ երկու տարի ժա­մանակով: