Ինչպես տեղեկացնում է life.ru կայքը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախագահության ընթացքում ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի հարաբերությունները բարելավվել են:

«Սկզբում ես շատ կոշտ էի, նրա նման, հետո սկսեցինք քննարկումները:Նա ինձ գեղեցիկ նամակներ էր գրում:

 

Մենք սիրահարվեցինք միմյանց»,-ասել է Թրամփը Արևմտյան Վիրջինիայում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ:

ԱՄՆ նախագահի խոսքերով, այժմ նա հիանալի հարաբերություններ ունի Հյուսիսային Կորեայի գործընկերոջ հետ:

Թրամը նաեւ նշել է, որ ԿԺԴՀ-ում Կիմ Չեն Ինի հետ հանդիպումից հետո նրանք դադարեցրել են միջուկային փորձարկումները եւ «հրթիռները այլեւս չեն թռչում »: