Ամուլսարի հանքը կշահագործվի, երբ հիմնավորվի, որ այն սպառնալիք չի ստեղծում Սևանի ու Ջերմուկի ջրային համակարգերի համար: Աս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես Փարիզում հանդիպել եմ «Լիդիան»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ: Լիդիանի հետ կապված կա շատ կոնկրետ հարց: Երբ կհիմնավորվի, որ Ամուլսարի հանքի շահագործումը սպառնալիք չի ստեղծում Սևանի և Ջերմուկի ջրային համակարգերի համար, մենք հնարավորություն կստեղծենք, որ այդ հանքը շահագործվի, եթե կպարզվի, որ սպառնալիք է ստեղծում, ես բացառում եմ այդ հանքի շահագործումը: Այս դիրքորոշումը ներկայացուցիչներին էլ եմ ասել, և դա շատ հստակ է»,- նշեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը միաժամանակ նշեց, որ օտարերկրյա կազմակերպությունների հետ կապված այսպիսի հարցերը որևէ երկրի բացասական վերաբերմունք ցույց տալու նպատակ չունեն: