Մարալիկի բնակիչներն այսօր առավոտից փակել են Անի խոշորացված համայնքի համայնքապետարանի մուտքը։ Համայանքապետարանի աշխատանքը պարալիզացված է, քանի որ ակտիվիստները թույլ չեն տալիս, որ աշխատակիցները մուտք գործեն շենք։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի և նրա թիմի հրաժարականը։ 

 

«Մեր պահանջը ավելի գլոբալ է։ Տարիներ շարունակ ոչ թե ծառայած, այլ կառավարած մարդը մեր ժամանկներում չունի ժողովրդի վստահությունը»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մասնակիցները նաև նշում են, որ 14 տարի համայնքը ղեկավարած Արտակ Գևորգյանն ունի ընդամենը 4000 քվե, և հավելում են, որ նա կարող է մասնակցել հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին․ վերընտրվելու դեպքում՝ թող շարունակի պաշտոնավարել։