«Առաջնահերթ խնդիրն աղբահանության խնդիրն է: Դա պետք է լուծենք,-այսօր Երևանի ավագանու անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը, հավելելով,-մնացած հարցերը կլուծվեն ըստ հերթականության, նախընտրական ծրագրում ներկայացված ձևով»։
Հարցին՝ նախորդ իշխանությունից մնացած կադրերի փոփոխություն լինելո՞ւ է, Մարությանը պատասխանեց. «Բոլոր այն մարդիկ, այն պրոֆեսիոնալները, որոնք ուզում են և պատրաստ են աշխատել նոր Հայաստանի կանոններով, պատրաստ են ծառայել Երևանի բնակիչներին, կարող են իրենց ծառայությունը մատուցել»։
Տեսանյութը՝ քիչ անց: