Հայաստանում Կանադայի դեսպանատուն բացելու անհրաժեշտություն կլինի երկու երկրների հարաբերությունները բարելավելուց հետո: Այս մասին հոկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետի ու Կանադայի վարչապետի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
«Մենք հասկանում ենք, որ ՀՀ-ում Կանադայի դեսպանատուն բացելը լուրջ առաջընթաց կլինի: Ինչքան ավելի բարելավվեն երկու երկրների հարաբերությունները, գնալով անհրաժեշտ կլինի սկսել այդ գործընթացը: Մենք հույս ունենք ապագայում անդրադառնալ այդ հարցին»,- ասաց Թրյուդոն:
Կանադայի վարչապետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հետ երկար են խոսել երկու երկրների հարաբերությունները խորացնելու տեսլականի մասին: Թրյուդոն նշեց, որ հարաբերությունները զարգացնելու մասին զրույցները շատ ներշնչող էին: