«Վարչապետի որոշումը ճիշտ որոշում է և կարծում եմ, որ Հունան Պողոսյանը լավ կաշխատի»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով Հունան Պողոսյանի՝ Սյունիք մարզպետ նշանակվելուն։
Ոստիկանապետը նշեց նաև, որ ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները և հատկապես մարզերում նրանք օգտագործելու են նոր մոտեցումներ։