ՀՀ ոստիկանության պետ Ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանն այսօր՝ հուլիսի 30-ին, հրամաններ է ստորագրել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանը նշանակվել է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ։
Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Հ․ Խոստեղյանն ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից։
Նշենք, որ Հ․ Խոստեղյանի գլխավորած Ոստիկանության Շենգավիթի բաժինը 2016 թվականին ճանաչվել է տարվա լավագույն ստորաբաժանում։