«Ժամանակ» թերթը գրում է.
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չեղյալ է համարել պատգամավորների նոյեմբեր ամսվա բոլոր գործուղումները: Բաբլոյանը հայտարարել է, որ լուծարված ԱԺ-ի դեպքում գործուղումների գնալը ոչ նպատակահարմար է, քանի որ պատգամավորները չեն կարող ասել, որ իրենք ներկայացնում են լուծարված խորհրդարանը:
ԱԺ նախագահի այս դիրքորոշումը միանգամայն տրամաբանական է, բայց ոչ այն պատգամավորների համար, որոնք պետք է մեկնեին գործուղման:
Նրանց շատերի համար սա պետության հաշվին շրջագայելու վերջին հնարավորությունն էր, եւ նրանք համարում են, որ պետությունը շատ անարդար է վարվում իրենց այդ հաճույքից զրկելով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: