«Աղջիկս արդեն շատ լավ է զգում իրեն։ Կյանքը բնականոն ընթացք է ստացել։ Նա նորմալ հաճախում է համալսարան և մասնակցում է դասապրոցեսին»,- ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բրյուսովում» տուժած ուսանողուհու մայրը՝ տիկին Արուսը։

Նա թեև մեզ հետ զրույցում որոշ մանրամասներ էր պատմել միջադեպից, սակայն այսօր հերքեց դրանք՝ ասելով․ «Դեպքի հաջորդ օրն էր, ես լավատեղյակ չէի, թե ինչ է եղել։ Հուզված էի, փոքր-ինչ շփոթված. ասել եմ բաներ, որոնք չեն եղել։ Պարզապես միջադեպ է եղել, ինչպես սովորաբար լինում է այդ տարիքի երեխաների մոտ. անցել-գնացել է։ Երբ ասել եմ աղջիկ և տղա են եղել, դա իրականությանը չի համապատասխանում»,- նշեց տիկին Արուսը։

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին միջադեպ էր տեղի ունեցել Վ․ Բրյուսովի անվան համալսարանում։ Ուսանողուհին հայտարարել էր, որ իրեն հարվածել են և ցավեր ունի գլխի և որովայնի շրջանում։

Գործով զբաղվում են իրավապահ մարմինները։