ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարց ուղղեց Զեյնալյանին, թե այդ երբվանի՞ց ՔԿՀ-ները այլևս բեռնաթափման կարիք չեն զգում, երբվանի՞ց կալանավայրերի դռները բացեցին:

Ի պատասխան Արտակ Զեյնալյանն ասաց. «Կալանավայրերի դռները չենք բացել։ Այդ ամենն արվել է օրինականության շրջանակներում: Երբ ես ստանձնել եմ նախարարի պաշտոնը, 1-2 ՔԿՀ-ներում եղել են խցեր, որտեղ մի մահճակալի վրա մի քանի մարդ է քնել հերթով: Իմ պաշտոնավարման ժամանակ այդ խնդիրը լուծվել է վերաբաշխումների, պայմանական վաղաժամկետ ազատումների շնորհիվ, նաև մարդիկ են կալանքից ազատ արձակվել»: