ՀՀ Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում կրկին չընտրեց վարչապետ, որի պաշտոնում առաջադրվել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Հաջորդ գործողությունը ԱԺ-ի՝ իրավունքի ուժով արձակվելն ու նոր ընտրություններ կազմակերպելն է:
Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա դեկտեմբերի 9-ին և հավելեց, որ հնարավոր է՝ նախագահ Արմեն Սարգսյանը հենց այսօր էլ ստորագրի հրամանագրիը:
Այսպիսով, առաջիկայում պետք է տեղի ունենա ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնի դարձավ, որ Արդարադատության նախարարի Ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 6-ին աշխատանքից ազատման դիմում է ներկայացնելու:
Մեր աղբյուրները փոխանցեցին, որ Զեյնալյանի ազատման դիմումի նպատակը ԱԺ նախընտրական քարոզարշավին լիարժեք մասնակցելն է: