«Ես կարծում եմ, որ իր լիարժեք, բազմակողմ բնույթը չի կարող ունենալ այս խորհրդարանը. նրանք, ովքեր այսօր հիմնականում մրցակցության մեջ են, ցանկանում են զբաղվել քաղաքական գործունեությամբ, բայց քաղաքական գործիչներ չեն»,- լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը:
Նա նշեց՝ դեռևս որոշված չէ կառաջադրվի՞ ՀՀԿ ռեյտինգային կամ համամասնական ցուցակով, թե՝ ոչ. «Որտեղ որ բնակվում ենք` և՛ ես եմ այդտեղ բնակվում, և՛ իմ որդին է այդտեղ բնակվում, ես կամ իմ որդին պետք է դնենք, բայց ես շահագրգիռ եմ, որ որդիս դնի»,- նշեց նա:
Սահակյանի կարծիքով` քաղաքական ուժերի մեջ փորձառու ուժեր չկան, որ կարողանան ընդդիմություն լինել. դա կարող է լինել միայն ՀՀԿ-ն․ «Մեր կուսակցությունը ստեղծվել է հենց դրա համար, որպեսզի մենք կարողանանք պաշտպանել մեր երկրի անվտանգությունը: Մեր հիմնական խնդիրը դա է լինելու»,- ասաց նա:
Դժվար չէ՞ 20 տարի իշխանություն ունենալուց հետո դառնալ ընդդիմություն՝ Սահակյանը պատասխանեց. «Ես կուզենայի, որ մեր ազգն անընդհատ իշխանություններ ունենար` 20 տարի կլինի, թե 151 տարի»: